Չպատվաստվելու հետևանքով մահվան ելքերն բավականին շատ են

Այս թեմայով զրուցել ենք ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանի հետ։

Հարցին, թե մահվան դեպքերի նման աճն ինչո՞վ է բացատրվում համաճարակաբանն ասաց․ «Սա բնական է, որովհետև դեպքերը շատ են, իսկ ծանր դեպքերի մասնաբաժինն էլ ավելի հաճախ է բերում անցանկալի ելքի: Սա նաև ինչ-որ տեղ բուժծառայության հասանելիության խնդիր է դառնում, երբեմն ուշացած դիմելիության խնդիր է դառնում: Ի վերջո, չպատվաստվելու հետևանք է, որովհետև եթե մենք ունենայինք բարձր պատվաստումային ընդգրկվածություն, անգամ այս քանակի դեպքերի պարագայում մահվան ելքերն այդքան շատ չէին լինի: Համալիր պատճառների ու գործոնների հետևանք է մահացության նման ցուցանիշը»:

Հարցին, թե այս պահին քովիդ բաժանմունքներում ինչպիսի՞ վիճակ է` Մերի Տեր-Ստեփանյանն ասաց․ «Տրիաժ կենտրոնի աշխատանքով կարող եմ դատել, որ աշխատում են բավականին ծանրաբեռնված, այսինքն՝ դիմելիությունը և տեղավորելու հայտերը բավականին շատ են, ու երբեմն հայտը տալուց հետո պացիենտը մոտ 24 ժամ պետք է սպասի, մինչև կարողանան տեղավորել, որովհետև առողջապահական համակարգը իրոք ծանրաբեռնված է»:

Սոնա Գիշյան

www.1or.am