«Հրապարակ».ՔՊ-ն շարունակում է զոռբայությունը

«Շանթ դաշինք» կուսակցության հիմնադիր Շահեն Հարությունյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ եթե մինչեւ եկող շաբաթ նիստ չնշանակեն, ապա որպես ավագանիում մեծամասնություն ունեցող ուժ՝ իրենք են դիմելու նիստ հրավիրելու պահանջով։

Ի դեպ, ի տարբերություն Տաթեւի, «Ապրելու երկիր» կուսակցությունը Մեղրիում անհարմար դրության մեջ հայտնվեց: Մեզ ասացին, որ չնայած կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը նախապես ընդունել է Արամ Սարգսյանի առաջարկը, եւ պատրաստ են եղել «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի` Բագրատ Զաքարյանի հետ կոալիցիա կազմել ու իրենց 2 մանդատով քաղաքապետի օգտին քվեարկել, սակայն «Ապրելու երկրի» ցուցակի երկրորդ համարն ասել է, որ միայն ՔՊ թեկնածուի օգտին է ինքը քվեարկելու, եւ համագործակցությունը տապալվել է: Զաքարյանն էլ կոալիցիա է կազմել Սամվել Բաբայանի ցուցակով անցած ավագանու անդամների հետ։