Իմունոլոգ Ժեմչուգովը մարմնի ցածր ջերմաստիճանն անվանել է կորոնավիրուսի մահացու ախտանիշ

Kp.ru-ն գրում է, որ մարմնի ջերմաստիճանի նվազումը կարող է վտանգավոր ախտանիշ լինել կորոնավիրուսի դեպքում: Իմունոլոգ Վլադիսլավ Ժեմչուգովի խոսքով այդ ախտանիշը կարող է ցույց տալ, որ օրգանիզմը չի կարողանում հաղթահարել ծանրաբեռնվածությունը և պատշաճ արձագանք չի տալիս հիվանդությանը։ «Դա ծանր վիճակ է մահվանից մի քանի օր առաջ: Զգույշ եղեք, եթե 36 աստիճան կամ պակաս ջերմաստիճան է, ապա դրանք ամենածանր հիվանդներն են»,- ասել է Ժեմչուգովը «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով ցածր ջերմաստիճանը վկայում է տոքսիններին դիմակայելու օրգանիզմի անկարողության և վիրուսի նկատմամբ իմունային պատասխանի բացակայության մասին։ Եթե ​​սնդիկային ջերմաչափը, որն ավելի ճշգրիտ է համարվում, քան ոչ կոնտակտային և էլեկտրոնային սարքերը, հինգ րոպեի ընթացքում երեք չափումներից հետո ցույց է տալիս ջերմաստիճանի իջեցում, ապա դա բժշկի հետ խորհրդակցելու լուրջ պատճառ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am