«Առաջարկել են ստել». Մարտիրոսյանի և «Խաղերի» նկատմամբ հետապնդման պատճառն այլևս գաղտնիք չէ

popcornnews.ru-ն գրում է, որ ավելի վաղ կատակերգու Գարիկ Մարտիրոսյանին և նրա նախագծին մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ։ Բայց հիմա հայտնի է դարձել, որ «նրան առաջարկել են ստել», հիմա Մարտիրոսյանի և «Խաղերի» նկատմամբ հետապնդման պատճառն այլևս գաղտնիք չէ։ Հայտնի կատակերգու Ալեքսանդր Մորոզովն է բացատրել, թե ինչո՞ւ է «Խաղ» նախագծի պատճառով Գարիկ Մարտիրոսյանը ենթարկվել դաժան ոտնձգությունների գործընկեր կատակերգուների կողմից։ PopCornNews-ին տրված բացառիկ մեկնաբանությունում «Պչելկան» ասել է, որ մի անգամ Մարտիրոսյանին ստոր առաջարկ են արել, որից նա հրաժարվել է։ Հենց դա էլ կարող էր տեղի ունեցածի պատճառ դառնալ։ «Գարիկին անձամբ չեմ ճանաչում, բայց լսել եմ, որ նա շատ խելացի, բարեկիրթ մարդ է։ Նրա մասին ինձ լավ բաներ են պատմել։ Ժամանակին նրան առաջարկել են տհաճ խոսքեր ասել Եվգենի Պետրոսյանի հասցեին, որին Մարտիրոսյանը պատասխանել է. «Պետրոսյանը նախ վարպետ է, երկրորդ հերթին հայ է, երրորդ հերթին տարիքով մարդ է, ես կյանքումս վատ բան չեմ ասի նրա մասին»։ Ուստի ես էլ Գարիկի մասին էլ վատ բան չեմ կարող ասել»,- ասացել է նա։ Ըստ ամենայնի, այդ մերժումից հետո է, որ Մարտիրոսյանը և նրա մասնակցությամբ բոլոր նախագծերը փորձում են ոչնչացնել նրա մրցակիցները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am