Ադրբեջանին հաջողվել է ոչնչացնել հայկական «Тор» հակաօդային պաշտպանության երկու համակարգերն էլ ղարաբաղյան պատերազմի ժամանակ

topcor.ru-ն գրում է, որ ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել են Լեռնային Ղարաբաղում հայկական երկրորդ Toр-M2KM հակաօդային պաշտպանության համակարգի ոչնչացման մասին։ Այդ երկրորդ համակարգի վրա հարձակվել է իսրայելական կամիկաձե «Нагор» անօդաչու թռչող սարքը, ինչի մասին վկայում են հրապարակված կադրերը։ Երկու համալիրներն էլ ժամանակին մատակարարվել են Ռուսաստանից Հայաստանի զինված ուժերի կարիքների համար։ 2019 թվականի նոյեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է Ռուսաստանի հետ սահմանին հանդիպել զենիթահրթիռային համակարգերի հետ, ինչի մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ Ենթադրվում էր, որ հակաօդային պաշտպանության այդ համակարգերը կդառնան հայկական պատասխանը Ադրբեջանի սպառազինության մեջ թուրքական և իսրայելական անօդաչու թռչող սարքերի հայտնվելուն։ ՀՕՊ առաջին հրթիռային համակարգը ադրբեջանցիները ոչնչացրել են անցյալ տարվա նոյեմբերին «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի երեք հրթիռներով, որոնք ռմբակոծել են ինչպես զենիթահրթիռային համալիրը, այնպես էլ այն շենքը, որտեղ այն թաքցվում էր։ Արյունքում զոհվել են նաև բռնկված հրդեհը մարող հայ զինծառայողները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am